Ընկերության մասին
2003 թվականից մենք մշակել ենք ուղևորությունների, բեռնափոխադրումների, ճանապարհին օգնության, գնումների և առաքումների պատվերների նորարարական տեխնոլոգիաներ, որոնք ծառայությունները դարձնում են ավելի ժամանակակից, հասանելի և անվտանգ։
Հաշվի առնելով և մեգապոլիսների, և գավառային քաղաքների առանձնահատկությունները՝ մենք տարբեր օգտվողներին տալիս ենք միասնական սերվիսի հիմքով արդյունավետ փոխգործակցության հնարավորություն։ Պատվիրել ծառայություններ հարմար ձևով։ Կատարել պատվերներ՝ օպտիմալացնելով դրանց որոնման գործընթացը, կրճատելով պարապ վազքը և պարապուրդը։
Սերվիսի զարգացման արագ դինամիկա

Առաջին վեց տարիների ընթացքում աշխատանքը կարգավորվել է 4 քաղաքում։
2009 թվականին մենք բացել ենք ստորաբաժանումներ միանգամից 7 նոր քաղաքներում
2010 թվականին՝ 17 քաղաքում, այնուհետև մեկ տարվա ընթացքում ստորաբաժանումներ ենք բացել ավելի քանի 20 քաղաքում
2020 թվականին սերվիսի աշխատանքի աշխարհագրությունը Ռուսաստանում ընդգրկել է ավելի քանի 500 բնակավայր
2021 թվականին սերվիսը սկսեց աշխատել ավելի քան 1000 բնակավայրերում
Յուրաքանչյուր քաղաքում մենք ուժեղացնում ենք մրցակցությունը, աշխատում ենք հօգուտ մարդկանց և տնտեսության
Մենք ստեղծել ենք ճյուղային թվային հարթակ օգտվողների ուղղակի փոխազդեցության համար համաշխարհային միտումից մի քանի տարի առաջ։ Դեռևս 2007 թվականին սերվիսին միացած վարորդներին ռացիաներից տեղափոխել ենք բջջային հավելվածում պատվերների հետ աշխատելու։
Բիզնեսի վարման նորարարական մոտեցումը և օգտվողների փոփոխվող պահանջներին համապատասխանելու ցանկությունը նպաստում է տրանսպորտային ծառայությունների ժամանակակից շուկայի վերափոխմանը և կայացմանը։
Մենք հպարտ ենք, որ մեր ձգտումների և փորձի շնորհիվ մշակվել է հզոր ծրագրա-ապպարատային համալիր, որն ապահովում է սերվիսի գործունեությունը և մատուցում է մանրամասն վերլուծություն բիզնեսի խորը ղեկավարման համար։

Հեռախոսով, մեր կայքից և «Մաքսիմ» հավելվածով շուրջօրյա ստացվող հսկայական քանակի պատվերներ, ընդունում և մշակում է Ռուսաստանի խոշորագույն մասնագիտացված կոնտակտային կենտրոնը։ Այն նաև սպասարկում է վարորդներին և սուրհանդակներին, որոնք աշխատում են պատվերների հետ Taxsee Driver հավելվածում։ Մեր պահանջների հիման վրա մշակվել է օպերատորների մասնագիտական ուսուցման համակարգ։
2014 թվականին սկսել ենք աշխատել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս՝ բացելով ստորաբաժանումներ մերձավոր և հեռավոր արտասահմանում։ Մենք աճել ենք որպես միջազգային մասշտաբի ընկերություն։
Ծրագրի մեկնարկից հետո առաջին լրիվ տարվա ընթացքում մենք կնքել ենք ավելի քանի 100 պայմանագիր գործընկերների հետ իրենց քաղաքներում սերվիսի զարգացման վերաբերյալ։
Ընդամենը 2020 թվականի ստորագրվել և վճարվել է ավելի քան 400 պայմանագիր։
Կայուն աշխատում է ավելի քան 300 գործընկերային ստորաբաժանում, մյուսները գտնվում են նախապատրաստման և մեկնարկի փուլերում։ Ռուսաստանի փոխադրումների շուկայում սա լավագույն արդյունքն է։
Մշակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործընկերներն առավել արդյունավետ են աշխատում 10-ից մինչեւ 100 հազար բնակչություն ունեցող փոքր քաղաքներում, որտեղ դեռևս դաշնային ագրեգատորներ չկան: Տեղական ընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ թանկարժեք համակարգչային ծրագրերի մշակում, ծառայությունների ժամանակակից ստանդարտներ։ Սերվիսի հետ պայմանագիրը թույլ է տալիս ձեռնարկատերերին միանգամից շուկայում ստանալ ծանրակշիռ առավելություն։
Սերվիսի աջակցությամբ շատ երկրենում բիզնես են բացում
Առավել հաճախ առաջարկով հետաքրքրվում են սեփական տաքսոպարկ ունեցող ձեռնարկատերերը կամ այն մարդիկ, ովքեր ցանկանում են գումար ներդնել փոխադրումների բիզնեսում և վարձել կառավարիչների պասիվ եկամուտ ստանալու համար: Սերվիսի գործընկերների մեկ երրորդը նորեկներ են, որոնք բիզնեսը զրոյից ինքնուրույն զարգացնում են։
Բիզնեսի մեկնարկի միջին ժամկետը կազմում է երեք ամիս, իսկ հատուցման ժամկետը՝ մոտ կես տարի։
Գործընկերների եկամուտը կատարված յուրաքանչյուր պատվերից միջնորդավճարն է, որի չափն իրենք ինքնուրույն են որոշում։
Ուղարկեք անվճար խորհրդատվության հայտ, և մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ։