Ընկերության մասին

2003 թվականից մենք մշակել ենք ուղևորությունների, բեռնափոխադրումների, ճանապարհին օգնության, գնումների և առաքումների պատվերների նորարարական տեխնոլոգիաներ, որոնք ծառայությունները դարձնում են ավելի ժամանակակից, հասանելի և անվտանգ։

Հաշվի առնելով և մեգապոլիսների, և գավառային քաղաքների առանձնահատկությունները՝ մենք տարբեր օգտվողներին տալիս ենք միասնական սերվիսի հիմքով արդյունավետ փոխգործակցության հնարավորություն։ Պատվիրել ծառայություններ հարմար ձևով։ Կատարել պատվերներ՝ օպտիմալացնելով դրանց որոնման գործընթացը, կրճատելով պարապ վազքը և պարապուրդը։

Հայտ թողնել

Սերվիսի զարգացման արագ դինամիկա Ռուսաստանում և ամբողջ աշխարհում

Առաջին վեց տարիների ընթացքում աշխատանքը կարգավորվել է 4 քաղաքում։

2009 թվականին մենք բացել ենք ստորաբաժանումներ միանգամից 7 նոր քաղաքներում

2010 թվականին՝ 17 քաղաքում, այնուհետև մեկ տարվա ընթացքում ստորաբաժանումներ ենք բացել ավելի քանի 20 քաղաքում

2020 թվականին սերվիսի աշխատանքի աշխարհագրությունը Ռուսաստանում ընդգրկել է ավելի քանի 500 բնակավայր

2021 թվականին սերվիսը սկսեց աշխատել ավելի քան 1000 բնակավայրերում

Յուրաքանչյուր քաղաքում մենք ուժեղացնում ենք մրցակցությունը, աշխատում ենք հօգուտ մարդկանց և տնտեսության

Մենք ստեղծել ենք ճյուղային թվային հարթակ օգտվողների ուղղակի փոխազդեցության համար համաշխարհային միտումից մի քանի տարի առաջ։ Դեռևս 2007 թվականին սերվիսին միացած վարորդներին ռացիաներից տեղափոխել ենք բջջային հավելվածում պատվերների հետ աշխատելու։

Բիզնեսի վարման նորարարական մոտեցումը և օգտվողների փոփոխվող պահանջներին համապատասխանելու ցանկությունը նպաստում է տրանսպորտային ծառայությունների ժամանակակից շուկայի վերափոխմանը և կայացմանը։

Մենք հպարտ ենք, որ մեր ձգտումների և փորձի շնորհիվ մշակվել է հզոր ծրագրա-ապպարատային համալիր, որն ապահովում է սերվիսի գործունեությունը և մատուցում է մանրամասն վերլուծություն բիզնեսի խորը ղեկավարման համար։

Հեռախոսով, մեր կայքից և «Մաքսիմ» հավելվածով շուրջօրյա ստացվող հսկայական քանակի պատվերներ, ընդունում և մշակում է Ռուսաստանի խոշորագույն մասնագիտացված կոնտակտային կենտրոնը։ Այն նաև սպասարկում է վարորդներին և սուրհանդակներին, որոնք աշխատում են պատվերների հետ Taxsee Driver հավելվածում։ Մեր պահանջների հիման վրա մշակվել է օպերատորների մասնագիտական ուսուցման համակարգ։

2014 թվականին սկսել ենք աշխատել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս՝ բացելով ստորաբաժանումներ մերձավոր և հեռավոր արտասահմանում։ Մենք աճել ենք որպես միջազգային մասշտաբի ընկերություն։

2016 թվականին տաքսի ծառայությունների շուկայում մենք առաջինը ձեռնարկատերերին առաջարկեցինք ֆրանչայզինգի ձևաչափով համագործակցություն
Իրականացնում ենք գործընկերների ուսուցում, առաջարկում ենք ստաժավորում ընկերությունում և ապահովում ենք լիակատար աջակցություն գործունեության ողջ ընթացքում: Միասին կառուցում ենք բիզնես և անընդհատ ընդլայնում ենք ցանցը։
Մենք ձգտում ենք դառնալ համաշխարհային բրենդ,որպեսզի տարբեր երկրներով և քաղաքներով ճամփորդելիս մարդիկ ամենուր կարողանան օգտվել «Maxim» սերվիսի ծառայություններից։
Լավագույն զարգացման դինամիկան տաքսիների ագրեգատորների ֆրանշիզների շրջանում

Ֆրանչայզինգի ծրագրի մեկնարկից հետո առաջին տարվա ընթացքում մենք կնքել են ավելի քան 100 պայմանագիր գործընկերների հետ իրենց քաղաքներում սերվիսի զարգացման վերաբերյալ։

Ընդամենը 2020 թվականի ստորագրվել և վճարվել է ավելի քան 400 պայմանագիր։

Կայուն աշխատում է ավելի քան 300 ֆրանչայզինգային ստորաբաժանում, մյուսները գտնվում են նախապատրաստման և մեկնարկի փուլերում։ Ռուսաստանի տաքսու շուկայում սա լավագույն արդյունքն է։

Մշակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆրանշիզի սերվիսն առավել պահանջված է 10-ից մինչեւ 100 հազար բնակչություն ունեցող փոքր քաղաքներում, որտեղ դեռևս դաշնային ագրեգատորներ չկան: Տեղական ընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ թանկարժեք համակարգչային ծրագրերի մշակում, ծառայությունների ժամանակակից ստանդարտներ։ Սերվիսի հետ պայմանագիրը թույլ է տալիս ձեռնարկատերերին միանգամից շուկայում ստանալ ծանրակշիռ առավելություն։

80 %
պայմանագիրը կնքվել է 10-ից մինչեւ 100 հազար բնակչությամբ քաղաքներում
17 %
պայմանագրեր կնքվել է 100 հազարից մինչև 1 մլն բնակչությամբ քաղաքներում
3 %
պայմանագրեր կնքվել են միլիոնանոց քաղաքներում

Սերվիսի ֆրանշիզան գնում են ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում։

Առավել հաճախ ֆրանշիզայով հետաքրքրվում են սեփական տաքսոպարկ ունեցող ձեռնարկատերերը կամ այն մարդիկ, ովքեր ցանկանում են կատարել ներդրումներ փոխադրումների բիզնեսումգումար ներդնել տաքսու բիզնեսում և վարձել կառավարիչների պասիվ եկամուտ ստանալու համար: Սերվիսի գործընկերների մեկ երրորդը նորեկներ են, որոնք բիզնեսը զրոյից ինքնուրույն զարգացնում են։

Ֆրանշիզայի մեկնարկի միջին ժամկետը կազմում է երեք ամիս, իսկ հատուցման ժամկետը՝ կես տարի։

Գործընկերների եկամուտը կատարված յուրաքանչյուր պատվերից միջնորդավճարն է, որի չափն իրենք ինքնուրույն են որոշում։

Ուղարկեք անվճար խորհրդատվության հայտ, և մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ։

Հայտ թողնել

Շնորհակալությու՛ն դիմումի համար:

Մենք Ձեզ համագործակցության և բիզնես պլանի պայմանները նկարագրող էլեկտրոնային նամակ ենք ուղարկել: Շուտով Ձեզ հետ կապ կհաստատի մասնագետը:

Իմացե՛ք ավելին «Մաքսիմ» ծառայության ֆրանշիզայի մասին:

Ներբեռնել շնորհանդեսը Դիտել տեսանյութերը

Ստացե՛ք կոնսուլտացիա հենց հիմա

sales@taximaxim.com

vkyoutube